«Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին: Այդ մասին նա պատմել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթերում ցուցադրվել է հոկտեմբերի 14-ին:
«Ես ոչ բոլորին եմ վստահում Սպիտակ տանը: Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ»,- ընդգծել է նա: «Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է: Վաշինգտոնը արատավոր, արատավոր վայր է: Հարաձակումներ, զրպարտանք, խոսակցություններ քո թիկունքում, բայց ես յուրովի հարմարավետ եմ ինձ զգում այստեղ»,- հավելել է Թրամփը:
Նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կարող են լքել մի քանի աշխատակիցներ: Ընդսմին նա ընդգծել է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս» չկա, չնայած այն բանին, որ այդ մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: