Պրահայի անանուն հրապարակն անվանում ստացավ
Պրահայի պատմական մասի InterContinental հյուրանոցի մերձակա անանուն հրապարակն ստացել է ծագումով չեխ փառաբանված կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի անունը։
Քաղաքի ղեկավար Ադրիան Կռնաչովան քաղաքապետարանի այդ որոշման մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է մամուլի ասուլիսում, որը կայացել է նոր անվանակոչված հրապարակում: Չեխիայից սերված Ֆորմանը, որն օրինականորեն ԱՄՆ է արտագաղթել 1970-ական թվականների սկզբին, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, նա նկարահանել է այնպիսի առաջնակարգ կինոնկարներ, ինչպիսիք են «Թռչելով կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Վալմոն», ֆիլմերը:
Ֆորմանը մահացել է 2018 թվականի ապրիլին 86 տարեկան հասակում: Ֆորմանի ազգականները դրական են գնահատել Պրահայում նրա անունը կրող հրապարակի հայտնվելը, հաղորդել ՌԻԱ Նովոստի գործակալությունը: