ՀՅԴ-իշխանություն քննարկման հաջորդ ռաունդը՝ այսօր-վաղը

«Քննարումները դեռ շարունակվելու են, բայց արդեն տեղի ունեցած քննարկման արդյունքում, կարծում եմ, բավականին բարենպաստ միջավայր ստեղծվել է փոխհասկացողության, միմյանց տեսակետները, հիմնավորումները լսելու առումով, և կարծում եմ, որ լավ նախադրյալներ կան փոխհասկացողություն ստեղծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ ՀՅԴ-իշխանություն բանակցություններին։

Արտահերթ ընտրությունների օրը, հիշեցնենք, արդեն գրեթե պարզ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ France 24 հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ դրանք պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: «Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը:

Թե ե՞րբ է կայանալու ՀՅԴ-իշխանություն հաջորդ քննարկումը և ո՞ւմ հետ, Ա. Համբարձումյանը նշեց. «Այսօր-վաղը։ Երբ հանդիպումները կլինեն, բնականաբար, տեղեկացված կլինեք, ոչ մի թաքուն պրոցես չկա»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՅԴ ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Ա.Համբարձումյանն այդ հանդիպումը որակել էր «կառուցողական և արդյունավետ»։

 

Տեսանյութեր

Լրահոս