Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել նաև հին Ընտրական օրենսգրքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Ընտրական օրենսգիրքը հոկտեմբերի 5-ից հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջիկայում նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ մինչ խորհրդարանում քննարկումների մեկնարկը, փաթեթն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:

Ընդ որում, իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին խնդրել են, որպեսզի որքան հնարավոր է արագ ուղարկեն իրենց փորձագիտական կարծիքը` նախագիծն ամբողջացնելու եւ ԸՕ-ն մինչեւ այս ամիս ընդունելու նպատակով:

Մասնավորապես, նախատեսվում է այն ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում եւ փորձագիտական պատասախանն էլ պետք է մինչ այդ լինի: Եվ, եթե ընդունվի, ապա դեկտեմբերի կայանալիք ընտրությունները կլինեն նոր օրենսգրքով, եթե ոչ, ապա` ոչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031