Բաժիններ՝

Ֆիլիպինների նախագահը կարող է պաշտոնաթող լինել լուրջ հիվանդության պատճառով. Bloomberg

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է վատ ինքնազգացողության մասին եւ խոստացել է հեռանալ իր պաշտոնից, եթե իր մոտ լուրջ հիվանդություն հայտնաբերեն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

«Ես առայժմ չգիտեմ, թե ինչ վիճակում է իմ առողջությունը, պետք է սպասեմ արդյունքներին»,- ասել է պետության 73-ամյա ղեկավարը Ֆիլիպինների Զինվորական ակադեմիայի շրջանավարտների հետ կայացած հանդիպմանը:

Նա խոստովանել է, որ վերջերս հոսպիտալացվել էր Բարրետի համախտանիշի (կերակրափողի նախաքաղցկեղային հիվանդության) սրման պատճառով: Դուտերտեն նաեւ պատմել է ամենօրյա միգրենների եւ ողնաշարի ցավերի մասին: «Եթե դա քաղցկեղ է, ապա թող այդպես էլ լինի: Եթե դա երրորդ փուլն է, բուժում չի լինի: Ես հոգեվարքը չեմ երկարաձգի ո՛չ այս, ո՛չ էլ որեւիցե այլ պաշտոնում»,- հայտարարել է նախագահը:

Դուտերտեն իր պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականից: Նրա նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականին: Ֆիլիպինների Սահմանադրության համաձայն՝ նախագահը պարտավոր է հասարակայնությանը տեղեկացնել լուրջ հիվանդությունների մասին: Նրա պաշտոնաթողության դեպքում պետության ղեկավար Է դառնում փոխնախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս