Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։
«Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- ասաց Արսեն Գասպարյանը՝ ըստ էության հերքելով Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին, որպեսզի ներդրումներ իրականացնեն Հայաստանում։
Ճեպազրույցներ կառավարության շենքում
Ճեպազրույցներ կառավարության շենքում
Gepostet von Ազատություն ռադիոկայան am Donnerstag, 4. Oktober 2018