«Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, որը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է հանգուցալուծվի». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ երկար պայքարելու անհրաժեշտություն չի լինի, և դա ցույց տվեց երեկվա մոբիլիզացիան, որ մեկ ժամում հարյուր-հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ոչ միայն Երևանում, այլև ՀՀ այլ բնակավայրերում:

«Երեկ դուք տեսաք հակահեղափոխության հնարավորության բացակայությունը»,- ասաց Ա.Հարությունյանը: Ըստ նրա՝ շատ ավելի լավ է, որ ընտրությունների անցկացման ժամկետները սեղմվեցին.

«Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, որը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է հանգուցալուծվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս