Բաժիններ՝

Իսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում ռազմական գործողություններից. Լիբերման

Իսրայելը չի կարող հրաժարվել Սիրիայում իրականացվող գործողություններից, չնայած այդ երկրին ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարմանը: Հոկտեմբերի 3-ին այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի «Կան» պետական ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարող ասել, թե մենք ուրախ ենք (Սիրիայում) C-300-ի ներկայությանը, դրա հետ մեկտեղ դա հենց այն թեման է, որտեղ մենք ոչ մի ելք չունենք, այստեղ որոշում չկայացնելու ոչ մի հնարավորություն չկա,- ասել է նախարարը:- Ամեն դեպքում մենք արկածախնդրություններ չենք փնտրում, մենք միայն պաշտպանում ենք մեր կենսականորեն կարեւոր շահերը, ցավոք, մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ այն ամենի հարցում, ինչը վերաբերում է անվտանգության բնագավառում մեր շահերին, մենք չենք կարող մեզ ոչ մի կարգի փոխզիջումներ թույլ տալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս