Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին, պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը:
Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև դատարանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, ինքը հացադուլը չի դադարեցնի:
«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի՝ մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,- ասաց Մանուկյանը:
Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը՝ նշելով, որ մինչև չազատվի կալանքից, հացադուլը չի դադարեցնի։
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։