Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեծ քանակությամբ մահաբեր զենք է մատակարարել Ուկրաինային. «Ինտերֆաքս»

ԱՄՆ-ը մեծ քանակությամբ մահաբեր զենք եւ զինամթերք է մատակարարել Ուկրաինային, ներառյալ հրթիռներ: Այդ մասին  «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

Աղբյուրի տեղեկություններով՝ մատակարարումն իրականացվել է «օգոստոսի 30-ին «Կրակովեց» սահմանային անցակետով: «Ուկրաինա են ներկրվել 3,5 հազար միավոր հրազեն, ավելի քան 3,1 հազար ական, շուրջ 2 միլիոն մարտական փամփուշտ, շուրջ 34 հազար ճայթեցնող սարք, 52 հազար հրթիռ եւ 5 միլիոն 380 հազար դատարկ փամփուշտ»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի տվյալներով՝ զենքի եւ զինամթերքի ստացողն «Ա-4150 զորամասն է, որը տեղաբաշխված է Ուկրաինայի Լվովի մարզում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031