«Կառավարությունը 5 ամսում ոչինչ չի արել, մարդկանց կյանքը չի բարելավվել». Գևորգ Պետրոսյան

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե խմբակցությունը գործադիրում չունի մասնակցություն, ապա այն ընդդիմություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական նախարարների պաշտոնանկությանը:

Ըստ նրա՝ հանրահավաքներով կարող են քաղաքական խնդիրներ լուծել, բայց օրենքի թերությունը վերացնելուն չի կարող խոչընդոտել: Պետրոսյանի խոսքով՝ կառավարությունը 5 ամսում ոչինչ չի արել, մարդկանց կյանքը չի բարելավվել:

«Ժողովուրդը տեսավ նոր իշխանությունը, ի՞նչ է անում իշխանությունը ժողովրդի համար»,- ասաց Պետրոսյանը:

Մեր դիտարկմանը, որ էներգետիկայի նախարարը ԲՀԿ-ական էր, բայց գազի գինը չի փոփոխվել, Պետրոսյանը պատասխանեց, թե գազի գնի փոփոխությունը վարչապետն էր խոստացել, իրենց նախարարը չի խոչընդոտել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս