ՌԴ ՊՆ-ն Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր է հրապարակել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր է հրապարակել: Տեսանյութը հոկտեմբերի 3-ին զետեղված է «Ռոսիա 24» եւ «Զվեզդա» հեռուստաալիքների եթերում:
Կադրերում երեւում է՝ ինչպես են C-300 զենիթահրթիռային համալիրները ՌԴ ՊՆ-ի Ան-124-100 «Ռուսլան» ինքնաթիռից բեռնաթափվում «Հմեյմիմ» ավիաբազայում:
Հոկտեմբերի 2-ին ՌԴ պաշտապանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ Ռուսաստանը 49 միավոր տեխնիկա է հանձնել Սիրիային C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շրջանակում, որը նպատակամղված է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգության ապահովմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: