Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի և թեկնածուի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը քաղաքապետի ժ/պ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դիանա Գասպարյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 695 517 ՀՀ դրամ: Նա այդ եկամուտը ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, որոնք կազմել են 1 655 517 եւ 40 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմածնի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել հունիսի 22–ին: Նշանակմանը նախորդել էր Կարեն Գրիգորյանի հրաժարականը, որին էլ նախորդ էլ էին Կարեն Գրիգորյանի հոր՝ Մանվել Գրիգորյանի եւ Գրիգորյանների ընտանիքի հետ կապված ԱԱԾ բացահայտումները:
Հրաժարականից հետո առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար Կարեն Գրիգորյանի նկատմամբ եւս քրեական գործ հարուցվեց:Հավելենք նաեւ, որ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 21–ին արտահերթ ընտրություններ են նշանակված, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: