Նոր մանրամասներ Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաեւ հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։

Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։

ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ պետք է «չորով» դնել մինչեւ 2022թ. պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը.

«Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում. պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031