![](/banners/BeFunky-design.jpg)
Գվինեթ Փելթրոուն հաստատել է իր ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/949214.jpg)
Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն Instagram-ի օգտահաշվում հաստատել է իր ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը՝ լուսանկար հրապարակելով նշանադրության մատանիով:
Ավելի վաղ People հանդեսը հայտնել էր, որ 46-ամյա դերասանուհին ամուսնացել է ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Բրեդ Ֆելչակի հետ: «Ես հիացած եմ ամեն ինչով… Նախկինում երբեք հարսանիք չեմ ունեցել»,- հայտնել է Փելթրոուն հանդեսին:
Հրատարակության տվյալներով՝ Լոնգ Այլենդի Իսթ Էնդում (Նյու Յորքի նահանգի հարավում) կայացած արարողությանը ներկա են եղել դերասան Ջերի Սայնֆելդը, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Քամերոն Դիասը եւ նրա ամուսինը՝ կիթառահար Բենջի Մեդենը: Հանդեսը նշում է, որ զույգն իր նշանադրության մասին հայտարարել էր հունվարին եռամյա հարաբերություննեից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: