8 սովորույթներ, որոնք կհանեն Ձեզ հարմարավետության գոտուց և կյանքն ավելի լավը կդարձնեն
Lifehacker-ի առաջարկած այս սովորությունները սկզբում Ձեզ կթվան ոչ այնքան հաճելի, բայց արդյունքները, սովորաբար, շատ գոհացուցիչ են:
1. Արթնացեք ավելի վաղ
Կատարյալ տարբերակ է արթնանալ մինչև արևածագը: Մինչ ուրիշները քնած են, Դուք կարող եք պատրաստվել արդյունավետ օրվան լռության մեջ:
2. Սկսեք առավոտը ֆիզիկական ակտիվությամբ
Առավոտյան նախավարժանքները կօգնեն լիցքավորվել և օրվա մյուս մասը անցկացնել ավելի ակտիվ:
3. Ընդունեք սառը ցնցուղ
Սա խորհուրդ է տրվում կատարել կանոնավոր՝ արյան շրջանառությունը, մաշկի վիճակը բարելավելու, սթրեսներից ազատվելու և տրամադրությունը բարձրացնելու համար:
4. Հետևեք սննդակարգին
Կարող եք պահել կալորիաների օնլայն հաշվիչ: Խոսքը դիետաների մասին չէ: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչի կարիք ունի Ձեր մարինը: Պետք է ազատվել ավելորդ կալորիաներից, ընդունել այն նյութերը, որի կարիքը ունի Ձեր օրգանիզմը:
5. Ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ
Հավանաբար սա ամենադժվար, բայց ամենաթանկ սովորությունն է: Կազմեք մարդկանց ցուցակ, որոնց Դուք ասելու բան ունեք՝ թե՛ վատ և թե՛ լավ: Փոխանցեք մարդկանց Ձեր զգացմունքները և ոչ մի միտք մի պահեք Ձեր ներսում: Կարող եք նամակներ գրել և ընթացքում հասկանալ, թե ինչ եք զգում ինքներդ, երբ անկեղծորեն արտահայտում եք Ձեր զգացմունքները:
6. Հետևեք ծախսերին և սովորեք, թե ինչպես գումար խնայել
Փորձեք պարբերաբար մետաղադրամներ խնայել և երբ դրանք դառնան մեծ գումար, Դուք կհասկանաք, թե որքան կարևոր է յուրաքանչյուր դրամը: Հոգեբանները խորհուրդ են տալիս վճարումները կատարել թղթադրամներով, քանի որ գումարը շոշափելը և հետո միայն դրանից ազատվելը կօգնի ավելի լավ հասկանալ գումարի արժեքը:
7. Սովորեք հանրության առաջ ելույթ ունենալ
Դուք երբեք չգիտեք, թե երբ այս փորձը կարող է օգտակար լինել: Հանրության առաջ ելույթ ունենալը կբարելավի Ձեր բանակցային հմտությունները և վստահություն կհաղորդի Ձեր խոսքին:
8. Ժամանակ տրամադրեք ընթերցանությանը
Ընթերցանությունը մեզ ավելի խելացի է դարձնում, ավելացնում է զգացմունքային ինտելեկտը և կարող է նույնիսկ օգնել սթրեսի և դեպրեսիայի դեմ պայքարում:
Սիրարփի Աղաբաբյան