Բաժիններ՝

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. վարորդի տվյալները չի հաջողվել պարզել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, էլեկտրական սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա, ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս