«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է Իմ քայլը» դաշինքի օգտին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թող ինձ ներեն իմ լուսավոր ու հանրապետության ընկերները, բոլորիդ անկեղծ հարգում ու սիրում եմ, բայց ճշմարտությունից ու ազգային գաղափարից թանկ ոչինչ չկա!!! այս քվեարկությունը սովորական քվեարկություն չէ, այս քվեարկությունը ՏԻՄ քվեարկություն չէ, այս քվեարկությունը ավանդական կուսակցական պայքար չէ… այս քվեարկությունը ԱԺ լուծարման մասին է, այս քվեարկությունը իրավական անվտանգության մասին է, այս քվեարկությունը հեղափոխության օրինականացման մասին է, այս քվեարկությունը ազգային անվտանգության մասին է!!! Ես առավոտյան քվեարկելու եմ հեղափոխության օգտին՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին, եւ կոչ եմ անում բոլորիդ անել նույնը։
ՀԳ։ Մեր դաշինքին աջակցել եմ թե նյութական, թե մարդկային ռեսուրսով։ Թեմայի շուրջ բանավիճել եմ երկար… ըմբռնումով եմ մոտենում նաեւ հակադարձ փաստարկներին, բայց գնալ կոմպրոմիսի սեփական իդեալների հետ չեմ կարող ու չեմ ցանկանում»։
Թող ինձ ներեն իմ լուսավոր ու հանրապետության ընկերները, բոլորիդ անկեղծ հարգում ու սիրում եմ, բայց ճշմարտությունից ու…
Gepostet von Վիկտոր Ենգիբարյան am Samstag, 22. September 2018