Սպանություն Լուռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ կա 1 զոհ․ մի քանի վիրավոր
Այսօր, սեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պողոսյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բացի սպանվածից կան նաև 3-ից ավելի վիրավորներ, որոնց ինքնությունը Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։