Դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Վ. Մ.-ի (ծնված 1967 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: