Էմինեմի նոր երգը YouTube-ում գերազանցել է դիտումների ռեկորդն առաջին 24 ժամվա ընթացքում
Էմինեմի նոր թրեքը՝ «Killshot»-ը, մեկ օրում YouTube-ում հավաքել է 38 միլիոնից ավելի դիտում՝ գերազանցելով հիփ-հոփ կոմպոզիցիաների ռեկորդը: Այդ մասին հայտնել է Billboard-ը: Բացի այդ, հոլովակը այս ցուցանիշով երրորդն է դարձել տեսահոսթինգի ողջ պատմության մեջ:
«Killshot» թրեքը Էմինեմի պատասխանն է Machine Gun Kelly ռեփերի «Rap Devil» դիսսին (կատարողի ձայնագրություն, որում նա անհարգալից է արտահայտվում ուրիշի մասին): Երաժիշտները հակամարտում են այն պատճառով, որ 2012 թվականին Machine Gun Kelly-ն Twitter-ում կոպիտ ձեւով է արտահայտվել Էմինեմի դստեր՝ Հեյլիի մասին:
Նախորդ ռեկորդը պատկանում էր հիփ-հոփ կատարողներ Kanye Westին եւ Lil Pump-ին: «I Love It» երգի նրանց հոլովակը 13,9 մլն դիտում էր հավաքել առաջին 24 ժամվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: