Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց նախագահի թեկնածու գրանցել կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է նախագահի թեկնածու գրանցել վրացի հայտնի կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային, համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԿԸՀ-ի կայքում։

Կայքում զետեղված տվյալներում նշվում է, որ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողներից 19-ը հանձնաժողովին չեն ներկայացրել ընտրողների ստորագրություններ, հետեւաբար նրանց գրանցումը մերժվել է, նրանց թվում է Շենգելայան: Նախագահի պաշտոնի համար պայքարել ցանկացողները պարտավոր էին հավաքել ընտրողների 25 հազար 923 ստորագրություն:

Գեորգի Շենգելայան վրացի հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայայի եղբայրն է: Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը Շենգելայան ավելի վաղ բացատրել է նրանով, որ «քաղաքական սպեկտրում չի տեսնում ուժեղ անձնավորության, որը պատրաստ լիներ դառնալու նախագահ»:

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: Նրանց վերջնական թիվը, ովքեր կպայքարեն պետության ղեկավարի պաշտոնի համար, հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս