Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում:
Իրադարձությունների վայրից հեռարձակում է իրականացնում Սեուլում կազմակերպված միջկորեական գագաթնաժողովի մամուլի կենտրոնը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Մուն Չժե Ինի վարչակազմը, կողմերը կքննարկեն ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության վերագործարկման հնարավորությունը, դրա հետ կապված Կորեական թերակղզու միջուկազերծման հարցը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: