Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»
Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»: Այս արտահայտությամբ է ստորագրված քաղաքական գործչի դիմանկարը հանդեսի եվրոպական հրատարակության շապիկին, որը լույս կտեսնի սեպտեմբերի 24-ին: Ինչպես սեպտեմբերի 14-ին հայտնել է RAI News 24 ալիքի լրատվական պորտալը, ենթավերնագրում Սալվինին ներկայացված է որպես «միգրացիայի իտալական արքա, որը կոչված է պառակտելու ԵՄ-ն»:
Սալվինիին նվիրված ընդարձակ նյութում հանդեսի խմբագրությունը փորձում է պարզաբանել, թե ինչու է Իտալիայի փոխվարչապետը հանդիսանում այն «մարդը, որից ամենից շատ են վախենում Եվրոպայում»:
Time-ին տված հարցազրույցում «Լիգա» կուսակցության առաջնորդը պատմում է «Եվրոպան փոխելու եւ եվրոպական ոգին վերադարձնելու» իր նպատակի մասին, որին «դավաճանել են նրանք, ովքեր մինչ այժմ իշխում են Եվրամիությունում»: «Պատմությունը ցիկլային է, ներկայիս դիմակայությունը ոչ թե աջ ու ձախ քաղաքական ուժերի միջեւ է, այլ կառավարող էլիտայի եւ ժողովրդի միջեւ»,-ասել է Սալվինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Այս արտահայտությամբ է ստորագրված քաղաքական գործչի դիմանկարը հանդեսի եվրոպական հրատարակության շապիկին, որը լույս կտեսնի սեպտեմբերի 24-ին: Ինչպես սեպտեմբերի 14-ին հայտնել է RAI News 24 ալիքի լրատվական պորտալը, ենթավերնագրում Սալվինին ներկայացված է որպես «միգրացիայի իտալական արքա, որը կոչված է պառակտելու ԵՄ-ն»:
Սալվինիին նվիրված ընդարձակ նյութում հանդեսի խմբագրությունը փորձում է պարզաբանել, թե ինչու Է Իտալիայի փոխվարչապետը հանդիսանում այն «մարդը, որից ամենից շատ են վախենում Եվրոպայում»:
Time-ին տված հարցազրույցում «Լիգա» կուսակցության առաջնորդը պատմում է «Եվրոպան փոխելու եւ եվրոպական ոգին վերադարձնելու» իր նպատակի մասին, որին «դավաճանել են նրանք, ովքեր մինչ այժմ իշխում են Եվրամիությունում»: «Պատմությունը ցիկլային է, ներկայիս դիմակայությունը ոչ թե աջ ու ձախ քաղաքական ուժերի միջեւ Է, այլ կառավարող էլիտայի եւ ժողովրդի միջեւ»,-ասել է Սալվինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: