Բաժիններ՝

Թրամփի աստղը վերադարձել է Հոլիվուդի «Փառքի ծառուղի»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աստղը վերստին իր տեղն է զբաղեցրել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: Այդ մասին հայտնել են Հոլիվուդի առեւտրի պալատում: «Փառքի ծառուղում» Թրամփի աստղը քանիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը, մասնավորապես, այն նկարապատել են տարբեր խորհրդանշաններով:

Դեռ ավելին, վանդալները մի քանի անգամ աստղը փչացրել են հարվածող գործիքներով: Վերջին հարձակումը կատարվել էր այս տարվա հուլիսին, երբ մի տղամարդ աստղը ջարդել էր քլունգով, որը նա բերել էր կիթառի պատյանում:

«Ցանկացած աստղ, որն ավերվել կամ ենթարկվել է վանդալիզմի, անկախ այն բանից՝ ում էր այն պատկանում, կփոխարինվի Hollywood Historic Trust ոչ առեւտրային խմբի կողմից: Եթե մարդիկ չարացած են մեր դափնեկիրներից մեկի վրա, հուսով ենք, որ նրանք կկարողանան իրենց զայրույթը պարպել ավելի դրական ձեւով, քան Կալիֆոռնիայի նահանգի տեսարժան վայրը քանդելով»,-ասված է առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Լերոն Դաբլերի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում:

Ներկայում Հոլիվուդի «Փառքի ծառուղում» կա դերասանների, երաժիշտների, պրոդյուսերների, տնօրենների եւ բազմաթիվ այլ մարդկանց ավելի քան 2,5 հազար անվանական աստղ, որոնք ավանդ են ներդրել ժամանցի եւ արվեստի ինդուստրիայում: «Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի ամենավառ տեսարժան վայրերից մեկն է, ուր տարեկան այցելում է շուրջ 10 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս