Բաժիններ՝

Պատահար Ամերիկյան դեսպանատան մոտ. կան տուժածներ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21:51-ին, «911» ծառայությանը տեղեկության է տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող Ամերիկյան դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Դ. Հ., 1953 թ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1968 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Ս. Մ.-ն (1994 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ (չի հաջողվել պարզել, որ ավտոմեքենայի ուղևորն է), որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս