Բաժիններ՝

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը կոչ է արել պատժել օրինախախտ դատավորներին

Ադրբեջանում գործող ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք (REAL) կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և կոչ արել օրենքի շրջանակներում պատժել օրինախախտ և «պատվերներ» կատարող դատավորներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Իլգար Մամեդովը 2013թ. անօրինաբար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Նա մեղադրվում էր 2013թ. հունվարին Իսմաիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ 2017թ. աշնանը ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլիի դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին: ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը նույնպես ոչ իրավաչափ էր ճանաչել Մամեդովի դատավճիռը:

Իլգար Մամեդովը պայմանականորեն ազատ է արձակվել 2018թ. օգոստոսի 13-ին, նրա նկատմամբ նշանակված է 2 տարվա փորձաշրջան:

Մամեդովը հայտարարել էր, որ իր գործով զբաղվել են 19 դատավորներ և նրանց կողմից ընդունված որոշումները չեն ճանաչվել ՄԻԵԴ-ի կողմից: Մամեդովը նշել էր, որ մինչև վերջ պայքարելու է այդ դատավորներին պատժելու համար:

Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, միևնույն ժամանակ պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Մամեդովն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ներկայիս խորհրդարանը չի արտացոլում և ներկայացնում ժողովրդի շահերը, և, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները եղել են բեմադրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս