Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող է կայանալ մինչև տարեվերջ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող է կայանալ մինչեւ տարեվերջ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Նա մտադիր է արձագանքել ՌԴ նախագահի առաջարկին եւ առաջիկայում, կախված Վլադիմիր Վլաիմիրովիչի գրաֆիկից, նա պատրաստ է այցով ժամանել Ռուսաստան: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս՝ մինչեւ տարեվերջ, այդ այցը կկայանա»,- ասել է Մատվիենկոն լրագրողներին՝ ավարտելով այցը Հյուսիսային Կորեա:
ԿԺԴՀ Մատվիենկոյի այցն սկսվել էր սեպտեմբերի 7-ին, Փհենյանում նա Ռուսաստանը ներկայացրել է Հյուսիսային Կորեայի 70-ամյակին նվիրված հանդիսություններում: