Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի

Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի, 660 մարդ վերքեր է ստացել: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լագրողներին հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Կղզում, տարբեր տվյալներով՝ 6,6-ից մինչեւ 6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ ժամանկավորապես կաթվածահար անելով օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը պրեֆեկտուրայի հետ եւ հանգեցնելով էլեկտրամատակարարման լուրջ ընդհատումների:

Ներկայում մոտավորապես 2,5 հազար բնակիչներ գտնվում են կղզու վտանգավոր շրջաններից տարհանվածների համար կազմակերպված կենտրոնններում:

Փրկարար գործողությանը, ինչպես հայտնել է Սուգան, մասնակցել են 40 հազար զինծառայողներ. ոստիկաններ, հրշեջներ, 60-ից ավելի ուղղաթիռներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930