Շվեդիան դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը
Շվեդիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները դեմ են արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը, որը պետք է ձգվի Բալթիկ ծովի հատակով: Այդ մասին հայտնել է Sveriges Radio-ն:
ԵՄ-ի հետ կապված հարցերի կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղար Կարին Էնստրյոմը հանդես է եկել այդ գործընթացին Եվրամիության միջամտության օգտին: Պատգամավորների կարծիքով՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի լուծի էներգետիկական անվտանգության խնդիրը եւ կվնասի շրջակա միջավայրին:
Պատգամավորներից ոմանք Ռուսաստանին մեղադրել են Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրիմում միջազգային օրենսդրության խախտման մեջ: Նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը ինչ-որ բան կառուցի Շվեդիայի ափերի մոտ:
Գազամուղի կառուցմանը դիմակայելու համար Շվեդիայի իշխանությունները պատրաստվում են ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը վերականգնվող աղբյուրներից: Այդ կերպ պետք է նվազեցվի բնական գազի սպառման բաժինը: Բացի այդ, նրանք օրինագիծ են մտցնում Եվրախորհրդարան, որը կարգելի «Հյուսիսային հոսք 2»-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: