Բաժիններ՝

«Մենք բոլոր ուժերը կներդնենք արդյունքի հասնելու համար». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ընթացող բանակցությունները կարող են ձախողվել:

Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 4-ին Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջոցառմանը, որը կազմակերպվել էր Deutsche Boerse գերմանական ֆոնդային բորսայի կողմից:

«Մենք չենք ցանկանում, որ այդ բանակցություններն ավարտվեն ձախոխմամբ, բայց մենք չենք կարող դա բացառել»,- Մերկելի խոսքը մեջբերել է DPA գործակալությունը: «Մենք բոլոր ուժերը կներդնենք արդյունքի հասնելու համար»,- ընդգծել է Մերկելը: «Մենք նպատակ ենք դրել փոխըմբռնման հասնել Մեծ Բրիտանիայի հետ: Բնականաբար, կարեւոր է, որ այդ նպատակը ձեռք բերվի այն պայմանով, որ ԵՄ-ի մեջ չմտնող երկիրը չի կարող ունենալ նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ եւ ԵՄ-ի անդամը»,- հավելել է Մերկելը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

շԵրկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս