![](/banners/BeFunky-design.jpg)
Լուկա Հերնանդեսը հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/3FCE4FDE00000578-4462514-Lucas_Hernandez_is_likely_to_start_for_Atletico_Madrid_in_the_Ch-a-69_1493643023461.jpg)
Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր գնել «Ատլետիկոյի» պաշտպան Լուկա Հերնանդեսին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
«Ռեալը» պատրաստ էր ակտիվացնել 80 մլն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին վերագնելու տարբերակը, սակայն Հերնանդեսը հրաժարվել է բանակցել «Ռեալի» հետ: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում «Ատլետիկոյից» «Ռեալ» էր տեղափոխվել Հերնանդես եղբայրներից ամենաերիտասարդը՝ Թեոն: 2018 թվականի ամռանը Թեոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ»:
Սիրարփի Աղաբաբյան