Ողբերգական վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կան զոհեր

Օգոստոսի 30-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և «FAW» մակնիշի բեռնատարը. պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս