Բաժիններ՝

Գոռ Երիցյանի առաջիկա մրցակիցը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի առաջիկա մրցակից Ալեքսանդր Շարոնովը 14 մենամարտից 3-ում պարտություն է կրել:

Ալեքսանդր Շարոնովը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 29-ին՝ հաղթելով Քենիան ներկայացնող Ջեորջ Օուանոյին:

Շարոնովն իր անցկացրած 14 մենամարտից 9-ում հաղթել է, 3-ում կրել է պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Հատկանշական է, որ կարիերայի ընթացքում առաջին պարտությունը ռուս բռնցքամարտիկը կրել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ պարտվելով Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Վաղինակ Թամրազյանին:
Գոռ Երիցյանը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել անցկացրած 7 մենամարտերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս