Իսրայելը ևս մեկ քայլ կատարեց տակտիկական հրթիռների ստորաբաժանման ստեղծման ծրագրի գործում

Իսրայելի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել «Իսրայելի ռազմարդյունաբերություն» (IMI Systems) կոնցեռնի հետ արդիական հրթիռային սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ։ Գործարքի ընդհանուր արժեքը հաշվվում է մի քանի հարյուր մլն շեկել։

Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրթիռային նոր համակարգերը կկարողանան էապես ընդլայնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմատեխնիկական պոտենցիալը։ Մասնավորապես խոսվում է թիրախների խոցման առավել ճշգրիտ ու արագ արձագանքման հնարավորությունների ընդլայնման մասին։ Նոր հրթիռային համակարգերը նախատեսվում է արտադրել առաջատար տեխնոլոգիաներով՝ ներկայիս մարտական պայմաններին առավելագույնս հեշտ և արագ ադապտացվելու նպատակով։

Հիշեցնենք, որ այս պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն պայմանավորված է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության այն որոշմամբ, որի համաձայն՝ նախատեսվում է Իսրայելի պաշտպանության բանակը համալրել տարբեր հեռահարության ճշգրիտ հրթիռային համակարգերով, որոնք հնարավորություն կտան խոցել տարածաշրջանում տեղակայված ցանկացած թիրախ։

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031