ԱՄՆ-ում մտահոգ են ԵՄ-ի կողմից Իրանին հատկացված ֆինանսական աջակցության հարցով

ԵՄ-ն Իրանին է հատկացրել $21 մլն ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է երկրի տնտեսական զարգացման համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտում այս քայլը որակվել է՝ որպես «սխալ ազդանշան ոչ հարմար պահին»։ ԱՄՆ Պետդեպարտամենտում վստահ են, որ եվրոպական հարկատուների կողմից Իրանին ցուցաբերվող ֆինանսական զգալի աջակցությունը կամրապնդի Իրանի «ռեժիմի» դիրքերը, ինչպես նաև կճնշի Իրանի արտաքին քաղաքականությունում հնարավոր փոփոխությունները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 18 մլն եվրոյի օգնության առաջին փաթեթի հատկացմանը` Իրանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելու նպատակով։ Ի դեպ, սա ԵՄ-ից նախատեսվող ֆինանսական աջակցության առաջին փաթեթն է. ընդհանուր առմամբ ԵՄ-ն նախատեսում է Իրանին տրամադրել €50 մլն։ Նշենք, որ Իրանին հատկացվող ֆինանսական աջակցությունն իրականացվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի շրջանակներում։

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս