Դիտորդները գալիս են Հայաստան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ լրավական ծառայությունից, Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:
ԿԸՀ որոշմամբ՝, թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովինստավայրիհասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33, փոխարինվել է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, ՀԱԹ Ա-1 թաղ, Սվաճյան փողոց, թիվ 92 մանկապարտեզ հասցեով: