Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս հաղթանակը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը, բարեփոխումների շարունակականությունը և պետական ինստիտուտների ամրապնդումը։

Ղրղզստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ձևավորված միջպետական հարաբերություններն ու համագործակցությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնում հետագայում ևս ամրապնդելու ղրղզա-հայկական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930