«Մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափե՞ր է պատվիրում, թե՞…». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։

Թեև անմեղության կանխավարկածի սկզբունքն այսպիսի մարդկանց համար որևէ նշանակություն չունի, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։ Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում՝ անտեսելով յուրաքանչյուր մարդու պատժի անհատականացման օրենսդրական և նախադեպային չափանիշները, թե՞ արդեն մտածում է արտահերթ ընտրությունների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930