Բաժիններ՝

Դատարանն օտարերկրյա աշխատողների համար Թրամփի սահմանած 100․000 դոլարի չափով վիզայի վճարն անօրինական է համարել

ԱՄՆ դաշնային դատարանը չեղյալ է հայտարարել 100․000 դոլար արժողությամբ վճարը, որը նախագահ Թրամփը նախորդ տարվա սեպտեմբերին սահմանել էր բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողների H-1B վիզաների համար՝ նշելով, որ այն անօրինական հարկ է, որը Կոնգրեսը երբեք չի լիազորել սահմանել․ գրում է Reuters գործակալությունը։

Դատարանը որոշումը կայացրել է 20 դեմոկրատ նահանգային գլխավոր դատախազների ներկայացրած հայցի հիման վրա։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ սահմանված վճարն օրինական դրամական տուգանք է, որը սահմանելու լիազորություն նախագահին տալիս է դաշնային ներգաղթի օրենքը․ այսպիսով ԱՄՆ նախագահն իրավունք է ստանում սահմանափակել որոշ օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, երբ նա դա «վտանգավոր է համարում Միացյալ Նահանգների շահերի համար»։

Դատարանը, սակայն, վճռել է, որ վճարը ոչ թե տուգանք է, այլ հարկ, և որ հանրապետական նախագահը չուներ Կոնգրեսից ստացած որևէ լիազորություն այն սահմանելու համար։ Նշվում է նաև, որ Պետնախարարությունը և Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը չեն կարող այն կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930