Զորահանդեսին ցուցադրված ռուսական «Տոր–Մ2ԿՄ» ԶՀՀ–ն Հայաստանը վերջերս է ստացել․ Ասրյան
Երևանում ցուցադրված զորահանդեսի ժամանակ ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանը ստացել է վերջերս։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը չնշեց այն 7 երկրների անունները, որոնց արտադրության զենքը ցուցադրվել է մայիսի 28–ի զորահանդեսի ժամանակ:
Նա նաև հաստատեց, որ այդ օրը ցուցադրվել է նաև վերջին շրջանում ձեռքբերված ռուսական արտադրության զենքը։
«Դուք զորահանդեսի ժամանակ տեսել եք ռուսական «Տոր-Մ2ԿՄ» –ները, որոնք մենք ստացել ենք վերջին շրջանում»,– նշեց ԳՇ պետը:
Նշենք, որ մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ներկայացվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի և Բելգիայի արտադրության տեխնիկան:

