Թուրք-հայկական սահմանի բացման համար ներկայում հստակ ժամանակացույց չկա. «ՌԻԱ Նովոստի»

Թուրք-հայկական սահմանի բացման կոնկրետ ժամկետներ այս պահին չկան, հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքից, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը:

Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Թուրքիան կսկսի իր ապրանքները Հայաստան մատակարարել առանց երրորդ երկրներում դրանք վերաձևակերպելու։ «Այս փուլում սահմանի բացման կոնկրետ ժամկետներ չկան։ Գործընթացի դինամիկան կախված կլինի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումից»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը հավելել է՝ Անկարան ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն, որը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և բարիդրացիական կապերի զարգացմանը:

Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում Ռուբինյանի և Քըլըչի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների կողմից հատելու հնարավորությունը։ Սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930