Սանկտ Պետերբուրգում տղամարդը խանդի պատճառով թթվային հեղուկ է լցրել և դանակահարել նախկին ընկերուհուն

Սանկտ Պետերբուրգում տղամարդը խանդի պատճառով թթվային հեղուկ է լցրել նախկին սիրեցյալի վրա և դանակահարել նրան, հայտնում է 112 Telegram-ալիքը։ Ըստ ալիքի, տուժածն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Զույգը բաժանվել էր մեկ տարի առաջ, սակայն Սերգեյը շարունակել է հետապնդել նախկին սիրեցյալին. նա բազմիցս սպառնացել է Անաստասիային և պահանջել վերադառնալ։ Մայիսի 23-ին նա դանակով, ատրճանակով, թթվային հեղուկով և գազի բալոնով ներխուժել է աղջկա բնակարան։

Նա դանակահարել է կնոջը և գլխին հեղուկ լցրել։ Թթուն վնասել է տուժածի աչքը, ինչպես նաև թափվել պարանոցի և կրծքավանդակի վրա։ Աղջկան փորձել է օգնել տանը գտնվող սենյակակիցը։ Նա փորձել է հետ քաշել Սերգեյին, սակայն քիմիկատի թափվելու հետևանքով ձեռքերի այրվածքներ է ստացել։

Երբ Անաստասիային զանգահարել է նոր ընկերը, հարձակվողը պատասխանել է, որ նա արդեն մահացել է։

Կասկածյալը նույնիսկ հասցրել է հարցազրույց տալ ալիքին՝ հայտարարելով, թե «ցանկացած դավաճանություն պետք է պատժվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031