Բաժիններ՝

Ավտովթար` Արմավիրի մարզում. գազաբենզալցակայանի մոտ բախվել են 3 «Mercedes»-ները. կա վիրավոր

Երեկ` մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարահին, ժողովրդին հայտնի «33» գազաբենզալցակայանի մոտ բախվել են Երևանի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 45-ամյա Մեսրոպ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031