Արթիկում ՔՊ-ական համայնքապետն ընտրողների ցուցակներ է ուզել․ ահազանգ

«Արթիկի մանկապարտեզներում համայնքապետ Անան Ոսկանյանն ընտրողների ցուցակ է ուզել,- 168amին փոխանցում է Արթիկից մեր աղբյուրը և հավելում,- Բոլորը վախից տվել են»։

Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանի մասին շատ է գրվել․ մինչև ՔՊ-ի «հեղափոխական» պտուղը համտեսելը, Ոսկանյանը «նախկին» էր, ավելին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը։

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկն այսօր հայտնել էր, որ Արթիկի համայնքապետարանից զգուշացրել են պետական հիմնարկների աշխատողներին, որ եթե չքվեարկեն, ընտրությունների հետ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ  համայնքապետի հետ այս տեղեկությունը պարզաբանել չէր ստացվել՝ քարոզարշավի էր եղել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031