Թրամփը հայտարարել է Եվրոպայից իր հիասթափության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի քաղաքականությունը իրեն խիստ հիասթափեցնում է։
«Եվրոպան շատ է հիասթափեցնում», – ասել է նա Salem News Channel հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պարզաբանելով իր հիասթափության պատճառը՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ՆԱՏՕ-ն կողքին չէր», երբ ԱՄՆ-ը պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Միևնույն ժամանակ, Թրամփի պնդմամբ, մինչ նա կգլխավորեր ամերիկյան վարչակազմը, Միացյալ Նահանգները «վճարում էր» Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի «100%-ը»։



