Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղադրված խաչքարի մոտ ոգեկոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ xԱյս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդել է Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։
Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության, ինչպես նաև հայկական համայնքի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։



