Եթե ԱՄՆ-ը հարվածի իրանական նավթահորերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ ուժով. Իրանի փոխնախագահ

Եթե ԱՄՆ-ը հարվածի իրանական նավթահորերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ ուժով՝ հարվածելով այն երկրի օբյեկտներին, որի տարածքից իրականացվել է հարձակումը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսմաիլ Սաքաբ Իսֆահանին։

«Եթե մեր նավթահորերից որևէ մեկը հայտնվի հարվածի տակ, ապա այն երկրների նավթային օբյեկտներից մեկը, որոնց տարածքից մեզ հարվածներ են հասցնում, կդառնա մեր թիրախը»,- ասել է Իսֆահանին։

Իսֆահանին ընդգծել է, որ նախկինում Իրանը հավատարիմ էր հարձակումներին սիմետրիկ պատասխան տալու ռազմավարությանը, սակայն այժմ իշխանությունները զգուշացնում են, որ հակառակորդի կողմից ցանկացած սխալի կպատասխանեն ավելի խիստ և վճռական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930