Կիպրոսում ԵՄ առաջնորդների հանդիպումները Իրանի հարցում որևէ արդյունքի չեն հանգեցնի. Politico
ԵՄ պետությունների ղեկավարների Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումները որևէ կոնկրետ բանի չեն հանգեցնի։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի, ում ինքնությունը չի բացահայտվում:
Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է ԵՄ-ի գերակա խնդիրներից մեկը, սակայն քննարկումներից սպասելիքները մեծ չեն:
«Միշտ լավ է, երբ առաջնորդները հավատարիմ են մնում ընդհանուր դիրքորոշմանը և միմյանց տեղեկացված են պահում, բայց դրանից որևէ կոնկրետ բան դուրս չի գա»,- հրատարակությունը մեջբերում է ԵՄ դիվանագետի խոսքերը։



