Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը դժվար ամառ և ավիատոմսերի գնաճ է կանխատեսել Եվրոպայի համար

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը դժվար ամառ և ավիատոմսերի գնաճ է կանխատեսել Եվրոպայի համար։ La Vanguardia թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Եվրոպան շատ լուրջ վիճակում է, որն «ամենայն հավանականությամբ կվատթարանա»։

«Մեր վերլուծության համաձայն` նույնիսկ եթե վաղը խաղաղություն հայտարարվի, մեզ դժվար շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ են սպասում, ինչ վերաբերում է էներգակիրների գներին… Լավագույն դեպքում մենք պետք է պատրաստվենք շատ դժվար ամռան։ Ավիատոմսերը կթանկանան, իսկ որոշ դեպքերում նույնիսկ չվերթերի չեղարկումներ են հնարավոր», – նշել է նա։

Յորգենսենի խոսքով` ամենաբարդը կլինի գազի դեպքում, քանի որ մատակարարումների վերականգնումը, հաշվի առնելով Կատարում տեղի ունեցած ավերածությունները, ժամանակ կպահանջի։

«Իհարկե, սա ևս հետևանքներ կունենա. գները բավականին երկար ժամանակ բարձր կմնան», – բացատրել է Յորգենսենը։

Նավթի հետ կապված իրավիճակը կարող է ավելի արագ բարելավվել, սակայն մի քանի շաբաթը , ըստ պաշտոնյայի, կարող է վճռորոշ լինել, եթե Եվրոպան մնա առանց ինքնաթիռների վառելիքի կամ դիզվառելիքի։

Եվրահանձնակատարը կոչ է արել գնաճի պատրաստվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930